Armenpress.am-ը գրում է․

N զորամիավորումում հոկտեմբերի 1-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։

Ըստ աղբյուրի՝ զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն`  կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել