Tert.am-ը գրում է․

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքու հրավիրեցին Իրանի ամենաոխերիմ թշնամուն՝ Իսրայելին, որը Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի հայերին ոչնչացնելու համար Ադրբեջանի զինված ուժերը զինում է մահաբեր և նույնիսկ  արգելված զենք-զինամթերքով: Այս մասին realtribune.ru-ին տված հարցազրույցում ասել է խորհրդային և հայ զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Իսրայելը զբաղվում է ադրբեջանական օդանավակայաններով: Դրանք, ըստ ամենայնի, նախապատրաստվում են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի վայրէջքի համար: Իրանի դեմ ագրեսիայի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Բաքուն, Իսրայելից ստանալով զինված պայքարի ժամանակակից միջոցներ, ՆԱՏՕ-ի ագրեսորների քողի ներքո, նախատեսում է ևս հարձակվել Իրանի վրա՝ իբր ազատելու «սեփական», բայց արդեն իսկական ադրբեջանցիներին, որոնք նորմալ ապրում են Իրանում և դրա կարիքը չունեն: Իրանի իշխանությունները հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ: Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի միությունը կարող է վիշտ պատճառել Իրանի ժողովրդին: Իմ ռազմական կարծիքով, Իրանը ճիշտ է վարվում, երբ զինված ուժերը բերում է լիարժեք մարտական պատրաստության և մոտենում ագրեսիվ Ադրբեջանի սահմաններին`զորավարժություններ անցկացնելու համար` երկիրը պաշտպանելու նպատակով զինված ուժերի և ժողովրդի միջև փոխգործակցություն կազմակերպելու համար, ինչպես նաև կանխելու այս խորամանկ սադրիչների հանկարծակի ագրեսիան »,-ասել է գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել