Hraparak.am-ը գրում է.

«Բոլորիս զգացումներն էլ այս պահին նույնն է՝ կորուստի ցավը։ Անընդհատ կորուստներ են, Երևանը կարծես դատարկվում է։ Իմ համար ինչ-որ խորհրդանիշներ կան ու Հայկը ինձ համար, միանշանակ, դրանցից մեկն էր»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Նշենք, որ այսօր Երևանում վերջինն հրաժեշտն են տալիս երգիչ, երգահան Հայկոյին։

«Նա ինչ-որ մի հետաքրքիր գույն էր, սա որպես նկարիչ կարող եմ ասել։ Ու կարող եմ ասել նաև, որ երևի այդ գույնը այլևս երբեք չի կարող լրացնել մեկ այլ գույն։ Ինձ միշտ գերել է նրա համեստությունը, երբեք չի եղել,որ ունքը բարձր նայի ինչ-որ մեկին։ Նրա գրեթե բոլոր երգերը սիրո մասին են ու դրանք շատ համահունչ են հենց իր էության հետ։ Իհարկե, հետաքրքիր դրվագներ կան, որ միշտ կհիշեմ, բայց չեմ ասի, դրանք կմնան ինձ հետ։ Կարծում եմ՝ անկեղծ լինելը ամենակարևոր բանն էր, որի համար սիրեցին իրեն, գրեթե ողջ հայությունը սիրեց ու այսօր շատ եզակի մարդիկ կգտնվեն, որ որևէ ցավ չեն զգա այս կորուստից»,- ասաց Սահակյանցը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել