Armenpress.am-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավաիաընկերությունների առնվազն 126 չվերթ է չեղարկվել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում՝ «Մինդուլ» հուժկու թայֆունի պատճառով: Այդ մասին ասված Է օդանավակայանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոկիոյի ծոցում դադարեցված Է լաստանավային հաղորդակցությունը: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ փակ են մայրաքաղաքի և Նագոյա կենտրոնական քաղաքի միջև արագընթացիտկ մայրուղու մի քանի առափնյա հատվածներ:

Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայի Կացուուրա քաղաքի շուրջ 7 հազար բնակիչերի խորհուրդ Է տրվել հեռանալ իրենց տներից սաստիկ անձրեւների և սողանքերի սպառնալքի պատճառով:

«Մինդուլ» թայֆունը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից դեպի հարավ-արևելք և շարժվում Է հյուսիս -արևելյան ուղղությամբ՝ Հոնսյու կղզու երկայնքով: Քամու արագությունը ցիկլոնի կենտրոնական մասում կազմում Է վայրկյանում 45 մետր, իսկ պոռթկումներինը հասնում Է վայրկյանում 60 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել