«Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետները որոշել են խորամանկել և համայնքից պոկել ինչ հնարավոր է։ Որոշ գյուղապետեր, իմանալով, որ իրենց գյուղերն այլևս ինքնուրույն վարչական միավոր չեն լինելու, և իրենք էլ ինքնուրույն որոշումներ կայացնող համայնքապետեր չեն լինելու, որոշել են մինչև ընտրություններն օտարել համայնքային ազատ հողերը, տարածքները։ Դրանք, ճիշտ է, ավագանու նիստերով հաստատվում են, բայց օտարվում են հիմնականում համայնքապետերի մտերիմներին։

Արդեն կան նմանատիպ փորձեր, ուստի տարածքային կառավարման նախարարությունը ներքին կարգով հրահանգ է իջեցրել Կադաստրի կոմիտեին, որ մինչև ՏԻՄ ընտրությունները դադարեցնեն համայնքային նշանակության հողերի օտարման գործարքների գրանցումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել