Ադրբեջանի և Արցախից բռնազավթված շրջանների հարակից հատվածում Իրանի մեծամասշտաբ զորավարժությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի երևացող ու չերևացող քայլերը, ընդգծված սուր բնույթի հռետորաբանությունը հուշում են, որ ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել։
Ու այս ամենը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, վատթարագույն սցենարի պարագայում՝ չի բացառվում, որ նաև մեր տարածքում։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը նման իրադրության պայմաններում՝ զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով», Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով և, իհարկե, Ադրբեջանի հետ եղբայրության քարոզով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել