Armsport.am-ը գրում է․

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2–րդ տուրում   «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց  ֆիննական ՀԻԿ–ին։ Առաջին կեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։

Խաղի 8-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Աջ եզրից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ  Ռիկու Ռիսկին։ Երկու րոպե անց տանտերերը կարող էին խփել պատասխան գոլը, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահը:

23-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո  Էմբալոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու գրավեց դարպասը։

35-րդ րոպեին երևանյան թիմը մնաց 10 հոգով։ Հյուրերի վտանգավոր գրոհը կասեցնելու համար խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Արտակ Գրիգորյանը։

Բաց թողած գոլից հետո հյուրերը ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը և 57-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, իսկ 6 րոպե անց մեծացրին իրենց առավելությունը։ 91-րդ րոպեին Գլիշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 4 րոպե հյուրերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը:

Այսպիսով, անցկացրած 2 խաղից հետո «Ալաշկերտը» 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել