Armenpress.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բելտա»-մ:

Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը: «Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել