Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» ղեկավարությունը կքննարկի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին հեռացնելու տարբերակը, հայտնում են Lequipe-ը և Sport.es-ը:

Նման քննարկումների պատճառը «Բենֆիկայից» կրած պարտությունն է (0-3): Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում չի կայացնի Կումանի հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի դեռ ակումբը գտնվում է Լիսաբոնում:

Նշվում է, որ այսօր՝ հինգշաբթի օրը տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ նրանք արդեն կորոշեն, թե ինչ անել թիմի հետ ճգնաժամային իրավիճակում և կորոշվի նաև Կումանի ապագան կատալոնական ակումբում:

Ավելի վաղ Կումանը մեկնաբանել էր թիմի պարտությունը, նշելով, որ «եթե ակումբում մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվում, ապա դա խնդիր կլինի»։ Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել