Armenpress.am-ը գրում է․

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է այն լուրերի առնչությամբ, համաձայն որի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը գերձայնային հրթիռներ է արձակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք տեսել ենք անհանգստացնող լուրերը և շարունակում ենք հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Կորեական թերակղզու համար միակ լուծումը կողմերի դիվանագիտական փոխգործակցությունն է»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել