ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել եմ ավիացիայի նախկին պետին մեղադրանք առաջադրելուն փաստին։
Խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե գործի հիմքում եղած հնարավոր իրավախախտումները, որոնք կապված են անորակ կամ ժամկետանց սպառազինության ներկրմանը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների օրոք և դա իր ազդեցությունն է ունեցել պատերազմի արդյունքների վրա։
Իրականում, որքան ես եմ տեղյակ, 2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈՒ զինանոցը, այլ ի պահ է տրվել։
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018 թվականի աշնանը՝ հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկին այսօրվա ուժն էր։
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւմ որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել