Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 29-ին Սոչիում կկայանան բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում: Կարծիքներ կփոխանակվեն նաև արդիական միջազգային հարցերի, այդ թվում՝  Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել