Tert.am-ը գրում է.

Գերմանիայում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 206 տեղ է ստանում Բունդեսթագում, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների դաշինքը՝ 196: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Գերմանիայի ԿԸՀ նախնական տվյալները:

«Կանաչները» ստանում են 118 տեղ, Ազատ դեմոկրատների կուսակցությունը՝ 92, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 83, Ձախ կուսակցությունը՝ 39:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է ստանալով ընտրողների ձայների 25,7 տոկոսը: Պահպանողականները ստացել են 24,1 տոկոս ձայն, որը նրանց համար պատմության մեջ վատագույն արդյունքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել