Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր թիմում չկա խաղացող, որը կարող է մեկ  մրցաշրջանում 25 գոլ խփել:

«Իմ կարիերայում միշտ եղել են բարձրակարգ հարձակվողներ: Ինչպես դարպասապահները, այնպես էլ հարձակվողները մարզիչներիի ամենամեծ մարտահրավերն են: Երկար տարիներ աշխատել եմ Սամուել Էտո՛Օ -ի, Թիերի Անրիի, Մեսսիի, Լեւանդովսկու, Թոմաս Մյուլերի, Սերխիո Ագուերոյի հետ: Առաջիկա տարիներին ակումբին անհրաժեշտ է հարձակվող: Եթե դա հնարավոր չեղավ,  մենք կշարունակենք ենք աշխատել մեր ունեցած ֆանտաստիկ կազմով: Մենք չունենք խաղացող, որը կարող է 25 գոլ խփել, մենք դա պետք է անենք թիմով», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել