Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակի մասին հարցին:

Կատալոնական ակումբը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում և 7 միավորով զիջում է առաջատար «Ռեալին»: «Բարսելոնան», այդուհանդերձ, մեկ խաղ պակաս է անցկացրել.

«Ես դիտում եմ խաղերը, ինձ դուր է գալիս ֆուտբոլը: Ես չեմ երջանկանում այն մտքից, որ որևէ թիմում վատ ժամանակաշրջան է: Ես նայում եմ, գնահատում եմ իրավիճակն ու կենտրոնանում եմ թիմի վրա: Ես սիրում եմ ֆուտբոլը:

Ցանկացած այլ թիմում խնդիրներն ինձ չեն երջանկացնում, կլինի դա «Բարսելոնան» թե որևէ այլ թիմ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել