Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Համաձայն այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ից սկսած աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատը, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
«Արդեն իսկ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են. Առողջապահության նախարարի շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ խնդրելով կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: