Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի բակն այսօր մարդաշատ էր։ Ես էլ էի այնտեղ։ Դպրոցի բակում բացվել էր Արցախյան այս վերջին պատերազմում զոհված դպրոցի սաներին նվիրված հուշաքարը։
Բաղինյան Լևոն Սամվելի, Պրազյան Ռուբեն Աշոտի, Վիրաբյան Տիգրան Ալբերտի, Բալասանյան Արթուր Սերյոժայի, Գալեյան Մխիթար Գարիկի, Ուզունյան Դավիթ Բագրատի։
Միայն այս պատերազմում հայրենիքի պաշտպանության համար այսքան հերոս է տվել այս դպրոցը...
Այս բոլոր տղաներն էլ՝ կապիտանից մինչև շարքային, կռվել ու զոհվել են հերոսաբար, կռվել են մինչև վերջին շունչը...
Հավերժ փառք ձեզ, տղերք ջան, խունկ ու խոնարհում ձեր հիշատակին։
Լուսանկարը՝ Shamshyan.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել