Armsport.am-ը գրում է.

Լեո Մեսսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նաև Լիգա 1-ի 8-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մոնպելյեի» դե հանդիպումը:

Le Parisien-ը հայտնում է, որ արգենտինացին դեռ չի մարզվում ընդհանուր խմբում: Սպասվում է, որ Լեոն կվերսկսի մարզումները հենց խաղի օրը, սակայն մարզչական շտաբը ռիսկի չի դիմի «Ման.Սիթիի» դեմ խաղից առաջ:

Լեոն վնասվածք է ստացել «Լիոնի» դեմ խաղի ժամանակ ու փոխարինվել 76-րդ րոպեին: Նա արդեն բաց է թողել «Մեցի» դեմ հանդիպումը:

ՊՍԺ-ի կազմում անցկացրած 3 խաղում Լեոն աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել