Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մանրամասներ է ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործընթացից։

«Տեքստը վերջնական արդյունքում համաձայնեցվեց։ Ենթադրվում էր, բնականաբար, որ այն կստորագրվի, սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրեց ինձ, որ չպնդեմ, որպեսզի Փաշինյանը ստորագրի այն մեր ներկայությամբ։ Ռուսաստանի ղեկավարը շրջահայաց մարդ է, եւ շատ նրբազգաց, բոլորին վերաբերվում է հարգանքով եւ ասացի, որ չեմ պնդի, ինձ ինչ որ հավելյալ բաներ պետք չէին, որ կապված լինեին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէ, այլ երկրի, ու մենք նման բան մեզ թույլ տալ չենք կարող։ Այնպես որ, ես համաձայնեցի, որպեսզի մենք երկուսով ստորագրենք այդ փաստաթուղթը, սակայն, բնականաբար, երաշխքով, որ Փաշինյանն էլ ինչ որ տեղ կստորագրի։ Թե որտեղ է նա դա ստորագրել, մինչեւ հիմա հայտնի չէ։ Ես բազմաթիվ անգամներ եմ հանրային կերպով այդ հարցը տվել, բայց պատասխան չեմ ստացել։ Գուցե մի տարի անց մենք այդ մասին վերջապես իմանանք»,- ասել է Իլհամ Ալիեւը ռուսական «Национальная оборона»-ին տված հարցազրույցում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել