Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը քննարկել Իդլիբում իրավիճակը և « գալ կարևոր որոշման» երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Էրդողանը նշել է ԱՄՆ-ում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Պարոն Պուտինի հետ երկկողմ հանդիպումը, եթե այն կայանա սեպտեմբերի 29-ին, իրոք կարևոր է: Մենք չենք նախատեսում բանակցություններ պատվիրակությունների մասնակցությամբ, մենք պարոն Պուտինի հետ կանցկացնենք միայն երես առ երես հանդիպում, որում, իհարկե, կքննարկենք ոչ միայն Իդլիբը: Մենք կքննարկենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները, սիրիայում իրավիճակը, կքննարկենք, թե ինչի ենք մենք հասել Սիրիայում և ինչի կձգտենք հետագայում: Թուրքիան և Ռուսաստանը երկու երկրներ են, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում, և երբ ես այդ մասին խոսում եմ, ապա պետք է ասեմ ևս մեկ կարևոր բան: Մենք դեռևս չենք տեսել որևէ վատ բան Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Էրդողանը:  

Թուրքիայի նախագահն ընդգծել է՝ ակնկալում է, որ Պուտինի հետ հանդիպման արդյունքներով «կընդունվի կարևոր որոշում» կապված երկկողմ հարաբերությունների հետ, որոնք այնուհետև «կմտնեն ավելի ակտիվ փուլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել