News.am-ը գրում է.

Կառավարության շենք առջև բողոքի ակցիա իրականացնող խաղողագործները մոտեցան շենք մտնել ցանկացող ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանին և պատմեց իրենց խնդրի մասին։

«Ես կասեմ, որ վարչապետից մարդ գա ընդունի, բայց նաև նախարարին կասեմ։ ։ Հիմա կգան, ձեզ կմոտենան։ Ես ինչքան որ կարող եմ, հենց հիմա կզբաղվեմ։ Անհոգ եղեք, իսկապես»,- ասաց Վահագն Խաչատրյանը։

Խաղողագործներից մեկը խնդրեց Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ իրենց խնդիրը կլուծվի, եթե Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանը խաղողը մթերի․ «Ես կասեմ, անհոգ եղեք»։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խաղողագործները, որոնց խաղողը դեռևս չի մթերվել, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի կամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել