ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր ևս տապալվեց՝ փոխնախագահի հարցը թողնելով օդում կախված։
Խնդիրը ոչ թե ընդդիմության քվոտայով փոխնախագահ ունենալն է, այլ իշխանության մոտեցումը, որը ընդդիմության առաջադրած թեկնածուի հարցի տապալումը սկզբունքային է համարում։
Եթե նույն հիմնավորումներով առաջնորդվեին այլ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների դեպքում, ապա ընդդիմությունը համապատասխան բանաձևով նախատեսված իր այլ քվոտաներից ևս չէր կարող օգտվել։
Ու ընդհանրապես ինձ մտահոգում է ոչ թե ընդդիմության քվոտայով տրվող պաշտոնների հարցը, այլ իշխանության հետևողականությունը՝ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերը երրորդ պլան մղելը։
Արդյունքում դեռ նախորդ շաբաթվա ընթացքում, ընդդիմության բարձրաձայնած հարցերը՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, ԱԳ նախարարի մակարդակով հանդիպում/քննարկում կազմակերպելու հարցով մնում է չիրականացված։
Իշխանության՝ անվտանգության հետ կապված հարցերի խորը քննարկումից խուսափելն առավել մեծացնում է հանրության կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում», ինչը խնամքով թաքցվում է հասարակությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել