Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Այս մասին գրում է ermenihaber-ը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի  ԱՄՆ մեկնելուց առաջ արված հայտարարությունը։ 

Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։

Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։

Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։

«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք», -ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել