Ոչ մի կերպ չի շնորհավորվում…
Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։
Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։
Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն եւ ոչնչացված իդեալներ։
Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից անկախ գալիս է՝ նշես-չնշես։
Անկախությունը օրացույցով չէ, որ եթե կարմիր է, ապա կա։
Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել