Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին:

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասաց Օվերչուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել