News.am-ը գրում է․
Ֆրանսիայի հարավարեւմտյան Թարբես քաղաքում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ դանակահարվել, հայտնում է AFP-ն:
Ծեծկռտուքը սկսվել է ցուցահանդեսային այգում, որտեղ անցկացվում է «Ամերիկյան սալոն» փառատոնը՝ «քանթրի» ոճով երաժշտությամբ, դաջվածքների ցուցահանդեսով եւ պոկերի մրցաշարով: Ծեծկռտուքի պատճառներն ու հրահրողները մնում են անհայտ: Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհերին դանակահարած տղամարդը դիմել է փախուստի: Ոստիկանությունը հետախուզում է սկսել հանցագործի նկատմամբ:
Թարբեսի քաղաքապետ Ժերար Տրեմեժեն կարգադրել է անհապաղ դադարեցնել փառատոնը եւ դրա մասնակիցներից պահանջել է վերադառնալ տուն:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/663467.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել