2020 թվականի մարտի 16-ին, երբ Հայաստանում արձանագրվել էր COVID-19 հիվանդության ընդամենը 17 և մահվան 0 դեպք, ՀՀ կառավարությունը որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, հրավիրվեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ, կիրառվեցին քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող բազմաթիվ միջոցառումներ։ Այդ ռեժիմը շարունակաբար երկարաձգվել է մի քանի անգամ՝ որևէ կերպ չանդրադառնալով հիվանդության կանխարգելման, տարածման վրա, որն էլ դարձավ հազարավոր մարդկանց մահվան պատճառ։
2021 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 1011 նոր դեպք, մահացել է 16 քաղաքացի։ Վերջին օրերին ցուցանիշները վկայում են հիվանդության և մահվան ցուցանիշի կտրուկ աճի մասին, սակայն նույն այդ կառավարությունը ոչ մի կերպ չի հրաժարվում իր իսկ կործանած Հայաստանի անկախության 30-ամյակի «գունագեղ» տոնակատարության բազմամարդ արարողության կազմակերպման հասարակական մեծ դժգոհություն առաջացրած գաղափարից։
May be an image of monument and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել