Armenpress.am-ը գրում է․

Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով  ԳորիսԿապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց  հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երեխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել