Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև աննախադեպ դիվանագիտական ճգնաժամ է ի հայտ եկել, երբ Ավստրալիան խզել է սուզանավերի կառուցման մասին Փարիզի հետ կնքած խոշոր պայմանագիրը և նախընտրել ամերիկյան ատոմային սուզանավեր ձեռք բերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:

«Փարիզը պետք է դադարի սփոփել իրեն պատրանքներով, ինչպես նաև պետք է դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքից և փակի ՆԱՏՕ-ի փորձարարական կենտրոնը տիեզերական անվտանգության ոլորտում, որը Նահանգները ցանկանում է տեղակայել Թուլուզում»,- կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը:

Ավստրալիայի ռազմածովային ուժերի համար դիզել-էլեկտրոնային սուզանավերի կառուցման մասին պայմանագրի խզումը Naval Group ընկերության հետ արդյունք է դարձել Կանբերայի, Վաշինգտոնի և Լոնդոնի միջև կնքված այլ համաձայնագրի:

Ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորները կարծում են, որ այդ իրադարձությունը «հարցականի տակ է դնում» Փարիզի կապերն անգլախոս դաշնակիցների հետ և «ծանր հետևանքներ» է ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել