Lurer.com-ը գրում է.

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական էր տվել, սակայն, օրեր անց, նա ետ է վերցրել իր դիմումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Թևոնյանը:

«Այո՛, ես ետ եմ վերցրել դիմումս և շարունակում եմ մարզպետի իմ աշխատանքը»,- ասաց նա:

Հետարքրվեցինք՝ որն էր պատճառը աշխատանքից ազատման դիմում գրելու և նորից այն ետ վերցնելու, պատասխանեց. «Պատճառը անձնական էր, որևէ այլ բան չկա»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Թևոնյանը դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել