Armenpress.am-ը գրում է.

Հայիթիից հազարավոր փախստականներ են կուտակվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի սահմանային կամրջի տակ՝ հույս ունենալով ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Washington Post թերթը:

Տեխասի Դել Ռիա փոքրիկ քաղաքի իշխանությունները, որի շրջակայքում հանպարտաստից ճամբար Է հայտնվել, դրա բնակիչների թվաքանակը գնահատում են ավելի քան ութ հազար մարդ, որոնք սպասում են, թե երբ են իրենց գրանցելու սահանապահ ծառայությունների աշխատակիցները: Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի՝ հուլիս ամսին իրականացված սպանությունից եւ երկրաշարժից հետո, որն օգոստոսին ավելի քան 2 հազար մարդու կյանք խլեց, ԱՄՆ-ի իշխանությունները կղզի պետությունից սերվածների համար տարածել են «ժամանակավոր պաշտպանական կարգավիճակ», որը զերծ Է պահում նրանց արտաքսումից, ասվում Է հրապարակման մեջ:

Կադրերը, որոնք նկարահանվել են անօդաչուներից, երեւում են բազմաթիվ մարդիկ, որոնք արեւից թաքնվում են ավտոմոբիլային Էստակադայի տակ: Fox հեռուստաալիքի տվյալներով՝ ապաստան փնտրողների թիվը կրկնապատկվել Է ընդամենը մեկ օրում: Սահմանապահները, որոնց խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները, ասում են, որ չեն կարողանում զսպել միգրանտների հոսքը: ԱՄՆ-ում անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել Է նախագահ Ջո Բայդենի նախագահության սկզբից, որը մուտքի կանոնների ազատականացման եւ երկրում մնալու ուղեգիծ Է վերցրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել