Բոլորս էլ երազում ենք, որ մի օր հայկական սպորտը կհասնի այնպիսի մակարդակի, որ կկարողանանք մրցել մի շարք եվրոպական ակումբների հետ ու շատ ավելի մեծ հաջողություններ կգրանցենք եվրոպական ու տեղական մրցաշարերում։

No description available.

Սա պարզապես երազանք չէ «TotoGaming» -ի համար, որովհետև վերջինս ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ ու միշտ պատրաստ է կանգնել հայկական սպորտի և մեծ պոտենցիալ ունեցող մարզիկների ու սպորտային ակումբների կողքին։

No description available.

Գնալով այդ երազանքի հետքերով՝ «Սևան» ֆուտբոլային ակումբը և «TotoGaming»-ն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, պաշտոնապես դարձան գործընկերներ։

No description available.

«TotoGaming»-ն ընկերությունը կներկայանա որպես «Սևան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական, տիտղոսային հովանավոր։
Այսօր կայացավ գործակցության մեկնարկի հանդիսավոր արարողությունը։

No description available.

«Սա շատ կարևոր օր է մեր պատմության մեջ։ Սա համագործակցություն է, ոչ թե միայն հովանավորչություն։
Մենք պատրաստ ենք
մեր հնարավորությունների և ուժերի չափով ամբողջությամբ սատարել մեր գործընկերներին։ Հուսամ՝ սա միակ տարին չի լինի, որ կփորձենք միասին սպորտը հասցնել բարձունքների»,- ասում է «TotoGaming» ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։

No description available.

Պատմելով, թե ինչպես ստացվեց «Սևան» ակումբի հետ համագործակցությունը, Թոքմաջյանն ասում է․ «Մենք, առհասարակ հետևում ենք Հայաստանում ֆուտբոլային զարգացումներին ու տեսնելով ակումբի վերջին շրջանում գրանցած հաջողությունները՝ փորձեցինք մենք էլ դառնալ նրանց հետագա հաջողությունների մի մասը, որովհետև մենք, իսկապես, կարևորում ենք, թե ինչպես է սպորտը զարգանում Հայաստանում։ Եվ ակումբը հենց այն ակումբերից է, որոնք կարող են ֆենիքսի նման կրկին վերածնվել»։

No description available.

Համագործակցության մասին պատմեց նաև «Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանը. «Եղել է առաջարկ «TotoGaming»-ի կողմից ու այսուհետ ընկերությունը լինելու է մեր տիտղոսային հովանավորը։
«Սևանը» բավականին մեծ առաջընթաց ունի և մեր նոր գործընկերը հույս ունի, որ այս առաջընթացը շարունակական է լինելու։ «TotoGaming»-ը պատրաստ է ամեն կերպ կանգնել մեր ակումբի կողքին։

No description available.

«Սևան» ՖԱ-ն, պարզ է, որ շատ ուրախ է այս համագործակցության համար։ Հուսով ենք, որ այս ամենն իրոք շարունակական կլինի։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի լուրջ առաջընթաց գրանցենք՝ պայքարելով մրցանակային տեղերի և Հայաստանի Գավաթի համար»։

No description available.

Խաչիկ Չախոյանը նաև նշում է որ «Սևանի» առջև կա առաջադրանք՝ պայքարել բոլոր ակումբների դեմ բոլոր խաղերում։
«Առաջիկայում մեր նոր գործընկերոջ հետ կունենանք տարբեր ծրագրեր, որպեսզի մենք ձևավորենք մեր երկրպագուների համայնքը»,- իր խոսքը եզրափակում է Չախոյանը։

No description available.

Նշենք, որ գործակցության մեկնարկի արաողության ընթացքում ներկայացվեց նաև «Սևանի» խաղաշապիկը, որի վրա լինելու է նոր տիտղոսային հովանավորի տարբերանշանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել