Lurer.com-ը գրում է.

«Մենք շատ անհանգստացած ենք այս պահին եղած իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության նիստից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական անցակետում իրանական բեռնատարների վարորդների ստուգմանն ու հարկմանը։

Քերոբյանն ասաց, որ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, նման խնդիրներ կլինեն, ուղղակի պետք է սառնասրտորեն լուծել խնդիրները. «ՀՀ-ն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալ, չնայած Ադրբեջանը անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղենք միայն այդ մի ճանապարհով, չշնչե՞նք, չարտաշնչե՞նք, չքնե՞նք, չզարթնե՞նք, ես սասում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծել, բայց բացի այդ խնդիրներից շատ այլ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Ասել, որ մի խնդիր է պետք լուծել, մնացածը մոռանալ՝ ճիշտ չէ»։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել