Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է Թաղավարդի ուղղությամբ, այսօր գյուղում կրակոցները լսելի են եղել վերջին անգամ մոտ մեկ ժամ առաջ, իսկ դրանից առաջ 7.30-ի մոտակայքում։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հայտնի տեղեկատվական քաղաքականությունը. համ խախտում է հրադադարը, համ տարբեր սոցիալական կայքերում տեղեկություններ տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։
Հ.Գ Տեղեկությունները, բնականաբար, ստացված են սեփական աղբյուրներով և ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել