Գևորգը Երևանում էր ծնվել։ 2020 ամռանը զորակոչվել էր բանակ։ Մարտունի 2-ում էր ծառայում։
2 ամսվա զինծառայողը սեպտեմբերի 27-ից թեժ մարտեր է մղել Ջրականում։ Գևորգի վերջին զանգը հոկտեմբերի 9-ին էր։ Ընկերներին խնդրել էր մոր համար ծաղիկներ տանեին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից զոհվեց Գևորգը։
Ընդհանրապես Եռաբլուրում գրեթե ամեն օր տղերքից մեկի կամ երկուսի ծնունդն են նշում։ Այսօր ևս բացառություն չէր։ Եռաբլուրում էին հավաքվել Խաչատրյան Գևորգի հարազատները, ընկերները։ Նրա 20-ամյակն էր։ Ծնողներն իրենց հետ բերել էին այն գինին, որը Գևորգին 15-ամյակը նշելիս նրան էին նվիրել այն հաստատության ղեկավարությունը, որտեղ կազմակերպել էին միջոցառումը ու խնդրել էին, որ դա բացեն Գևորգի 20-ամյակին։ Այսօր բացել էին...
Երկնային ծնունդդ շնորհավոր, Գևորգ ջան։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել