Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբեր, ովքեր տեղում ծառայություն են կատարում, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի, մարդկանց օգնություն ցուցաբերեն։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել