Armsport.am-ը գրում է.

Ռոմելու Լուկակուի տրանսֆերը «Ինտերից» գնելուց հետո Լոնդոնի «Չելսին» մտադիր է իտալական ակումբից գնել ևս երկու խաղացողի:

Ինչպես տեղեկացնում է Mediaset-ը, լոնդոնցիների ղեկավարությունը Լուկակուից հետաքրքրվել է Միլան Շկրինյարի և Ալեսանդրո Բաստոնիի մասին և երկուսի վերաբերյալ էլ ստացել դրական կարծիք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ազնվականները» ցանկանում էին գնել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին, բայց տրանսֆերն այդպես էլ չկայացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել