Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նորեկ Լյուկ դե Յոնգն ընտրել է իր պահարանը կատալոնական ակումբի հանդերձարանում։ Նիդերլանդցին զբաղեցրել է թիմի նախկին ավագ Լիոնել Մեսսիի տեղը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Դե Յոնգի տեղը հանդերձարանում գտնվում է Սերխիո Ագուերոյի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի մեջտեղում։

Հիշեցնենք՝ Դե Յոնգը նախորդ մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերում 48 հանդիպման է մասնակցել, դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ներկայիս գլխավոր Ռոնալդ Կումանի հետ ծանոթ է Նիդերլանդների հավաքականում համատեղ աշխատանքի շնորհիվ։

Ավելի վաղ Լա Լիգայի ներկայացուցիչները հայտնել էին, որ դե Յոնգի տեղափոխությունը «Բարսելոնա» գրանցվել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել