2021 թվականի սեպտեմբերի 5-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած  «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ Հուսո աստղ-2021» բժիշկների մեծարման երեկոն: Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան առողջապահության նվիրյալ բժիշկներն ու առաջատար բուժհիմնարկները: Միջոցառմանը ներկա էին մշակութային գործիչներ և բազմաթիվ անվանի բժիշկներ:

«Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ ի դեմս տնօրեն ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ արժանացավ «Համազգային վստահություն» շքանշանի - «Ազգաբնակչության շրջանում բարձր վստահություն վայելելու համար»:

 Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան.

  1. «Կանանց առողջության պահպանման և բուժման ժամանակակից մեթոդներ կիրառող տարվա բուժկենտրոն» - «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»
  2. Միջազգային շուկայում հայկական դեղագործական արտադրությունը լավագույնս ներկայացնող «Ազգային այցեքարտ» - «Լիկվոր» ՓԲԸ
  3. «Տարվա օրթոդոնտ» - «Սոնատո» ատամնաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-օրթոդոնտ Արթուր   Փափազյան
  4. «Տարվա պլաստիկ – վիրաբույժ» -  «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյան
  5. «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» - Երևան քաղաքի գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան, բ.գ.թ. Կարեն Մանուկյան
  6. «Տարվա սրտաբան» - «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրեն բուժական գծով, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Հովհաննես Կժդրյան
  7. «Բնակչության շրջանում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող, նորարարական տեխնոլոգիաներ կիրառող, որակյալ ծառայություններ մատուցող ընկերություն» -DarwinLabs նախկինում՝ CoronaTest
  8. «Տարվա ընտանեկան բժիշկ» - «ԼԱՅՖ ՄԵԴ»բժշկական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Նաիրա Մելիքյան
  9. «Տարվա մարզային օրթոպեդ - վնասվածքաբան» - Արտաշատի Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչ Սարգիս Սահակյան
  10. «Նորագույն մեթոդներ կիրառող տարվա անոթային վիրաբույժ» - «Արմենիա»ԲԿ-ի , «Նորք Մարաշ» ԲԿ-ի «Իջևանի» Բկ -ի և «Նոյեմբերյանի» ԲԿ -ի անոթային վիրաբույժ    Վրեժ Հովակիմյան
  11. «Տարվա մանկաբարձ-գինեկոլոգ» - «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Արման Նազինյան
  12. «Տարվա ուռուցքաբան» - «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության ղեկավար, ուռուցքաբանության գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Պետրոսյան
  13. «Տարվա թերապևտ» - «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեվտ

Ջորջ  Բարսեղյան

  1. «Տարվա ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ» - Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»-ի վիրաբուժության  բաժանմունքի ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ  Արմեն  Քոչարյան
  2. «Վերարտադրողական բժշկության տարվա մասնագետ» - Մարդու Վերարտադրողականության «Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոնի բժիշկ- գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյան
  3. «Նորագույն սարքավորումներով հագեցած, բուժման բարձր և արդյունավետ

մակարդակ ապահովող տարվա բուժկենտրոն»  -  «Վիոլետա» բժշկական կենտրոն

  1. «Բուժման գերժամանակակից արդյունավետ միջոցներ կիրառող տարվա ստոմատոլգ-իմպլանտոլոգ» -«Լյուքսոդենտ» ստոմոտոլոգիական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Հայկ Սահակյան
  2. «Տարվա ռադիոլոգ»- Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Հակոբյան
  3. «Տարվա մարզային բժշկական կենտրոն» - «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  4. «Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ախտորոշման, բուժման և վիրահատական  ժամանակակից մեթոդներ կիրառող տարվա բժիշկ»  -

 «Արամյանց» ԲԿ և «Տոնոյան» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան  Դավիթ Պողոսյան

  1. «Գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ախտորոշման և բուժման համալիր մեթոդներ կիրառող տարվա բժիշկ» -«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-գաստրոենտերոլոգ Մարիաննա Մալխասյան

22. «Տարվա երիտասարդ մանկական  վիրավույժ» - «Արաբկիր» բժշկական

կենտրոնի մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյան

  1. «Տարվա էնդոկրինոլոգ» - ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի

դասախոս և  «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիական  կլինիկայի բժիշկ – էնդոկրինոլոգ 

 Գայանե  Բայբուրդյան

  1. «Տարվա ակնաբույժ» - «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի

գլաուկոմայի բաժանմունքի բժիշկ-  օրդինատոր, ակնաբույժ Աննա Գասպարյան

  1. «Բարձրագույն բժշկական կրթություն ապահովող տարվա բժշկական կրթօջախ»

 - «Էրեբունի» Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ

«Համազգային վստահություն» խորհուրդն շուրջ 10 տարի մեր երկրում իրագործում է տարատեսակ մրցանակաբաշխություններ,  կազմակերպում՝ գրքերի, ամսագրի հրատարակություններ, հանդես գալիս բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով և ծավալում հասարակական տարբեր նախաձեռնություններ: 10 տարի անընդմեջ «Համազգային վստահություն» խորհուրդն անդրադառնում է այն բոլոր ոլորտներին, որոնք հասարական ուշադրության կենտրոնում են:

2012 թվականից սկսած անկացվում է «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին և բուժհիմնարկներին:

«Համազգային վստահություն» խորհուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել