2021 թվականի սեպտեմբերի 5-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ Հուսո աստղ-2021» բժիշկների մեծարման երեկոն: Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան առողջապահության նվիրյալ բժիշկներն ու առաջատար բուժհիմնարկները: Միջոցառմանը ներկա էին մշակութային գործիչներ և բազմաթիվ անվանի բժիշկներ:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ ի դեմս տնօրեն ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ արժանացավ «Համազգային վստահություն» շքանշանի - «Ազգաբնակչության շրջանում բարձր վստահություն վայելելու համար»:
Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան.
- «Կանանց առողջության պահպանման և բուժման ժամանակակից մեթոդներ կիրառող տարվա բուժկենտրոն» - «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»
- Միջազգային շուկայում հայկական դեղագործական արտադրությունը լավագույնս ներկայացնող «Ազգային այցեքարտ» - «Լիկվոր» ՓԲԸ
- «Տարվա օրթոդոնտ» - «Սոնատո» ատամնաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-օրթոդոնտ Արթուր Փափազյան
- «Տարվա պլաստիկ – վիրաբույժ» - «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյան
- «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» - Երևան քաղաքի գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան, բ.գ.թ. Կարեն Մանուկյան
- «Տարվա սրտաբան» - «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրեն բուժական գծով, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Հովհաննես Կժդրյան
- «Բնակչության շրջանում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող, նորարարական տեխնոլոգիաներ կիրառող, որակյալ ծառայություններ մատուցող ընկերություն» -DarwinLabs նախկինում՝ CoronaTest
- «Տարվա ընտանեկան բժիշկ» - «ԼԱՅՖ ՄԵԴ»բժշկական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Նաիրա Մելիքյան
- «Տարվա մարզային օրթոպեդ - վնասվածքաբան» - Արտաշատի Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչ Սարգիս Սահակյան
- «Նորագույն մեթոդներ կիրառող տարվա անոթային վիրաբույժ» - «Արմենիա»ԲԿ-ի , «Նորք Մարաշ» ԲԿ-ի «Իջևանի» Բկ -ի և «Նոյեմբերյանի» ԲԿ -ի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյան
- «Տարվա մանկաբարձ-գինեկոլոգ» - «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Արման Նազինյան
- «Տարվա ուռուցքաբան» - «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության ղեկավար, ուռուցքաբանության գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Պետրոսյան
- «Տարվա թերապևտ» - «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեվտ
Ջորջ Բարսեղյան
- «Տարվա ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ» - Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»-ի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյան
- «Վերարտադրողական բժշկության տարվա մասնագետ» - Մարդու Վերարտադրողականության «Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոնի բժիշկ- գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյան
- «Նորագույն սարքավորումներով հագեցած, բուժման բարձր և արդյունավետ
մակարդակ ապահովող տարվա բուժկենտրոն» - «Վիոլետա» բժշկական կենտրոն
- «Բուժման գերժամանակակից արդյունավետ միջոցներ կիրառող տարվա ստոմատոլգ-իմպլանտոլոգ» -«Լյուքսոդենտ» ստոմոտոլոգիական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Հայկ Սահակյան
- «Տարվա ռադիոլոգ»- Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Հակոբյան
- «Տարվա մարզային բժշկական կենտրոն» - «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ախտորոշման, բուժման և վիրահատական ժամանակակից մեթոդներ կիրառող տարվա բժիշկ» -
«Արամյանց» ԲԿ և «Տոնոյան» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան Դավիթ Պողոսյան
- «Գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ախտորոշման և բուժման համալիր մեթոդներ կիրառող տարվա բժիշկ» -«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-գաստրոենտերոլոգ Մարիաննա Մալխասյան
22. «Տարվա երիտասարդ մանկական վիրավույժ» - «Արաբկիր» բժշկական
կենտրոնի մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյան
- «Տարվա էնդոկրինոլոգ» - ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի
դասախոս և «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ – էնդոկրինոլոգ
Գայանե Բայբուրդյան
- «Տարվա ակնաբույժ» - «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի
գլաուկոմայի բաժանմունքի բժիշկ- օրդինատոր, ակնաբույժ Աննա Գասպարյան
- «Բարձրագույն բժշկական կրթություն ապահովող տարվա բժշկական կրթօջախ»
- «Էրեբունի» Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ
«Համազգային վստահություն» խորհուրդն շուրջ 10 տարի մեր երկրում իրագործում է տարատեսակ մրցանակաբաշխություններ, կազմակերպում՝ գրքերի, ամսագրի հրատարակություններ, հանդես գալիս բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով և ծավալում հասարակական տարբեր նախաձեռնություններ: 10 տարի անընդմեջ «Համազգային վստահություն» խորհուրդն անդրադառնում է այն բոլոր ոլորտներին, որոնք հասարական ուշադրության կենտրոնում են:
2012 թվականից սկսած անկացվում է «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին և բուժհիմնարկներին:
«Համազգային վստահություն» խորհուրդ