Վատառողջության նախարարն ասում ա, որ հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատողները պետք է կամ պատվաստվեն, կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն։ Հենց սկզբից ասեմ, որ պատվաստվելու կամ չպատվաստվելու անշնորհակալ քարոզ չեմ անում, ուղղակի իմ տեսակետն եմ արտահայտում։
Ես, ի տարբերություն քյավառի գաթան վիտչինայի հետ գռսող նիկոլի, ահավոր շատ եմ կարևորում իմ առողջությունը ու տենց թեթևի մեջ ուսումնասիրել եմ պատվաստանյութերի շուկան։ Մոտ 15 պատվաստանյութ կա, բայց նորագույն տեխնոլոգիաներով՝ мРНК հիմքով պատրաստված դրանցից ընդամենը 2-ն են՝ Moderna ու Pfizer։ Եթե կարճ ձևակերպեմ, ապա կլինի հետևյալը՝ մնացած պատվաստանյութերը պատրաստված են վիրուսի ոտիկների հիման վրա, սրանք՝ վիրուսի ոտիկի սպիտակուցից՝ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այսինքն վիրուսի ոչ մի մասնիկ քո օրգանիզմ չի մտնում։
Հիմա ասենք ես ուզում եմ պատվաստվել, բայց չեմ ուզում Աստրա-զենակա կամ Սպուտնիկ։ Սիրտս Pfizer ա ուզում։ Տիկին «նախարար», բացի տապոռ քաղաքականություն առաջ տանելուց, դու ապահովե՞լ ես մարդկանց ընտրության հնարավորությունը պատվաստանյութերի հարցում, թե՞ վրեդ ինչ տուլիտ են արել, դու էլ, մինչև ժամկետն անցնելը, դա ես դեմ տալիս։ Հո մեզ պատի տակից չե՞ն գտել, որ մենք էլ մեր առողջությունը վստահենք ձեր պես դիլետանտների ղեկավարած կառույցին։ Երբ կբերեք ու նորմալ տեսականի կապահովեք, այ այդ ժամանակ էլ կարելի ա մտածել պատվաստվելու մասին։ Իսկ մինչ այդ էտ ձեր որոշումները կարող եք մտցնել ձեր համապատասխան տեղը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել