Երեկ Եռաբլուրից դուրս գալիս Հակոբի մոտ նստած մի աղջկա նկատեցի։ Մոտեցա, տեսնեմ Anzhela-ն է։ Հակոբին երբևէ չի ճանաչել, բայց, երբ տղան անհետ կորած էր համարվում, միշտ եղել է Հակոբի մայրիկի՝ տիկին Гаяне-ի կողքին, օգնել նրան ինչով կարողացել է։
Երեկ Անժելայի ծննդյան օրն էր ու իր տորթից մի կտոր նա բերել էր Հակոբին, որպես շնորհակալություն այն բանի, որ ինքն ապրում ու ծննդյան օր է նշում նաև Հակոբի անձնազոհության շնորհիվ։
Ես ուզում եմ հավատալ, որ շատերն են այսպես մտածում։ Որ շատերն են իրենց ու իրենց երեխաների խաղաղ օրվա համար շնորհակալ էս տղերքին։ Ես ուզում եմ հավատալ, որ տղերքի հիշատակը միշտ այսպես վառ ա պահվելու ու երբեք չի մոռացվելու նրանց անձնազոհությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել