ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը ցուցադրվել է ներսից. ուղղաթիռը նկարագրվել է «համեստ ու նեղ» բառերով: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Փուլ 3 Telegram ալիքում: 

Կադրերում երևում է՝ ինչպես է պետության ղեկավարը նստում ուղղաթիռը, որտեղ նրան դիմավորում է օդանավի հրամանատարը: Հետո տեսախցիկը շարժվում է ուղղաթիռի ներսում, որտեղ Ռուսաստանի ղեկավարի հետ գտնվում է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը: 

Տեսանյութում կարելի է տեսնել, որ Պուտինն ու Ռոգոզինը նստած են իրար դիմաց բազկաթոռներին, պետության ղեկավարի մնացած ուղեկիցները գտնվում են բազմոցի աջ կողմում: 

«Համեստ և նեղ», - նկարագրել են Telegram ալիքի հեղինակները ինքնաթիռի ներքին հարդարանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել