Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ Հայաստանի որդեգրած քաղաքականությանը։

«Մենք այդ մասին բաց հայտարարել ենք։ Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը արագ լուծենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել