Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում...
Տղայի դին գտել են երեկ, դիահերձարանում։ Լրիվ ճանաչելի։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր...
10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։
10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել...
Նիվոյի քրոջ ամուսինն էլ է զոհվել այս պատերազմում:
Արցախյան առաջի պատերազմի ժամանակ էլ զոհվել էր Մհերի պապիկը (մայրական կողմի) և Նիվոյի հարազատ եղբայրը, ում անունն էլ կրում էր Մհերը...
Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել