Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նա և սիրելին՝ Նարեկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։

Օրվա համար Մերին ընտրել է ոչ ավանդական հարսանեկան հագուստ։ Նա ընտրել է նուրբ սպիտակ զգեստ, որը նաև բացվածք ունի։

Մերին հրապարակումներ է արել օրվանից, առանց նշելու, որ իր հարսանիքն էր։ Սթորի բաժնում Մերին ցույց է տվել, թե ինչպես են երկու սպիտակ մոմ վառում եկեղեցում, ինչը բնորոշ է հարս ու փեսային։

Մերին և Նարեկը տևական ժամանակ է՝ նշանված էին, սակայն դերասանուհին չէր հանրայնացնում անձնական կյանքը։

Հարսանիքից հետո զույգը մենել է մեղրամիսի, որը վայելելու համար ընտրել են Դուբայը։ Ի դեպ, Դուբայի հյուրանոցի համարում արված սթորիի ժամանակ երևացել է նաև Մերիի ամուսնական մատանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել