ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։
Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը։
Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը ստեղծված իրադրության պայմաններում, օրինակ՝ սադրանքներ է հրահրում Ազգային ժողովում, բռնության ալիք ծավալում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, խրախուսում ադրբեջանական գործողությունները և հասարակությանը նախապատրաստում նոր տարածքային կորուստների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել