Մինչ Նիկոլ Անհողն իր մանկլավիկ-երեսփոխանների միջոցով ԱԺ-ում պատժիչ գործողություններ է կազմակերպում ընդդիմադիրների նկատմամբ և աչքերը վախեցնում է, իրեն նվաստացրած և նսեմացրած Ադրբեջանի բռնապետը շարունակում է Հայաստանի հետ վարվել այնպես ինչպես ինքն է ցանկանում... Երեկ երեկոյան ադրբեջանցիները փակել են ռազմավարական կարևորություն ունեցող Հայաստան-Իրան, Հայաստան-Արցախ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը, որը մինչև հիմա փակ է...
Բաքուն սրանով հասկացնում է, որ երկար չի սպասելու կապիտուլյանտ Նիկոլի կողմից տրված խոստումների իրականացմանը և այս քայլով պատասխանեց նաև վերջինիս ԱԺ-ում արված հայտարարություններին, թե ինքը՝ Նիկոլը պատրաստ է երկարատև խաղաղություն բերել տարածաշրջան և նորմալ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Անկարայի հետ... Բաքուն իր այս քայլով հասկացրեց, որ ինքն արհամարհած ունի Նիկոլի բարի ցանկությունները, իսկ իր ուզածին՝ այսպես կոչված "Զանգեզուրի միջանցք" կոչվածի բացմանը և Հայաստանից տարածքները խլելուն հասնելու է պարտադրանքի մեթոդներով, քանի որ Հայաստանը ղեկավարվում է այն անձի կողմից, որին նրանք մի անգամ պարտադրել են անել այն ինչ ցանկանում են... Մեկ անգամ թուրքի պահանջները կատարած և Ալիևի դեմ ծնկած Նիկոլ Անհողը միշտ էլ անելու է Բաքվից և Անկարայից իրեն իջեցված հրահանգները, որոնք հետագայում ավելի նվաստացուցիչ են լինելու Հայաստանի և հայ ազգի համար... Վերջերս Քարվաճառում գտնվող Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Սյունիքից և Գեղարքունիքից հեռացած ադրբեջանցիներն անպայման այնտեղ են վերադառնալու... Սա պատահական արված հայտարարություն չէ... Ալիևի ախորժակը բացվել է, քանի որ Հայաստանում իշխանությունում վերարտադրվել է մեկը ու՛մ նրանք երբ ցանկանան ծնկի են բերելու...
Թյուրքական աշխարհը Հայաստանի տարածքով կապող միջանցքը, այսպես կոչված, անկլավները ստանալուց հետո Բաքուն և Անկարան ամեն ինչ անելու են 1988-89 թ-ներին Հայաստանը լքած ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնռելու ուղղությամբ... Առաջնայինը թուրք-ազերիներով կբնակեցվեն Սյունինքն ու Գեղարքունիքը՝ դրանով փոխելով այդ տարածքների ժողովրդագրական պատկերը... Իսկ հետագայում առաջ են տանելու մյուս ծրագրերը կապված Հայաստանի տարածքների օկուպացման առումով, որոնց մասին աջուձախ հայտարարում են ազերիները...
Աբսուրդ է, երբ թուրքերը բացահայտ մերժում են Նիկոլ Անհողի թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու թեզը, իսկ նույն Նիկոլը անընդհատ դա կրկնում է...
Հ.Գ. Գորիս-Կապան ճանապարհի փակելը ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը ե՛րբ ցանկանա այն կփակի՝ Հայաստանին դնելով խայտառակ վիճակում և պարտադրելով Նիկոլին, որ վերջինս գնա նորանոր զիջումների...
Նիկոլականներ, ժեխ ու փթիր, կարող է հիշեք՝ վերջին անգամ ադրբեջանցիները ե՛րբ էին փակել Գորիս-Կապան ժանապարհը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել