ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։
Ու սա գեներալ է ու սա համազգեստ կրող անձ է։
Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին, խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով հեռացրեց պատգամավորին։
Էս կենդանության դրսևորման համար ե՞ք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։
Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։
ԱԱԾ-ն բերել տուզիկի մակարդակի հիմնարկի ե՞ք վերածել ու դուք ե՞ք մեր երկրի անվտանգությունն ապահովելու։
May be an image of 1 person
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել