ArmLur.am-ը գրում է.

Երեկ անհետացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանի գործով ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ավագ լեյտենանտին տեսնող է եղել: Վերջինիս տեսել է հովիվը, որը այնտեղ գտնվող հրամանատարական կազմին հայտնել է,  թե տեսել է, թե ինչպես է լեյտենանտը այլ ուղղությամբ գնում, որից հետո լսել է կրակոցի ձայները: ՊՆ հրամանատարական կազմն էլ նախնական տեղեկություններով ունի այն կասկածները , որ հակառակորդը կրակել է ավագ լեյտենանտի ուղղությամբ, վախեցրել է նրան ու գերեվարել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել